ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրել է լռության ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում զոհված զինծառայողների մարմինների տարհանման համար: Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում: Հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունները և անհանգստություն հայտնում քաղաքացիական զոհերի թվի աճի կապակցությամբ: «Ոչ մի դեպքում քաղաքացիական անձինք չպետք է հարձակման կամ սպառնալիքների ենթարկվեն: Համանախագահները կողմերին հորդորում են լիովին պահպանել խաղաղ բնակչությանը պաշտպանելու իրենց միջազգային պարտավորությունները», - ասված է փաստաթղթում: ԵԱՀԿ հայտարարությունն ընդգծում է, որ արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտության սրման մեջ խաթարում է խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը:
Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը մարդասիրական նպատակներով`զոհված զինվորների աճյունները հայրենիք վերադարձնելու համար` ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համակարգմամբ: